Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո երեկ՝ մարտի 7-ին, Իրաքում երկրորդ անգամ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Իրաքի խորհրդարանում տեղերի են հավակնում վարչապետ Նուրի ալ-Մալիքիի «Սատարենք Օրենքի երկրին» կոալիցիան, նախկին վարչապետ Թարիք ալ-Խաշամիի «Իրաքյան խմբակցությունը», Մուքթադ ալ-Ասադի «Իրաքյան ազգային դաշինքը» եւ քրդական խմբակցությունը։
Խորհրդարանի 325 տեղերին հավակնում էին 165 քաղաքական կազմակերպությունների եւ 12 նախընտրական դաշինքների 6218 թեկնածուներ։
Չնայած ահաբեկիչների հարձակումներին եւ սպառնալիքներին՝ ընտրություներին մասնակցել է բնակչության 65 տոկոսը։ Առավել ակտիվ մասնակցություն՝ 70 տոկոս, գրանցվել է սուննիական Անբար գավառում։ Վերջին տվյալներով, ահաբեկչությունների արդյունքում ընտրությունների օրը 38 մարդ է զոհվել։
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն երեք օրից, վերջնական արդյունքները՝ մարտի 18-ին։
Ի դեպ, էքզիթ-փոլերի արդյունքում պարզ է դարձել, որ «Ալ-Իրաքիա» լիբերալ-հայրենասիրական դաշինքի առաջնորդ Այադ Ալաուին շրջանցել է վարչապետ Նուրի ալ-Մալիքիին։



























