Թուրքիայի արեւելքում՝ Էլազըղ նահանգում 5,5 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է եղել:

Ստորգետնյա ցնցումները, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 9։47-ին (Երեւանի ժամանակով՝ 10։47): ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Բինգյոլ քաղաքից 25 կմ հեռավորության վրա, դեպի հարավա-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Նոր զոհերի եւ ավիրածությունների մասին տեղեկություններ չկան:

Միեւնույն ժամանակ այսօր՝ ավելի վաղ նույն հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41-ի: Մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է BBC-ն: