Վրաստանի կառավարությունը այս տարվա հունվարին վեցամսյա պայմանագիր է ձեւակերպել Վաշինգտոնի ամենաազդեցիկ լոբբիստական ընկերություններից մեկի՝ Podesta Group-ի հետ:

Ինչպես հաղորդում է Business Գրուզիա գործակալությունը, համաձայն պայմանագրի, որի արժեքը կազմում է 300 հազար դոլար, լոբբիստական ընկերությունն իր վրա պարտավորություն է վերցնում իրականացնել Վրաստանի կառավարության լոբբինգը Կոնգրեսում եւ ԱՄՆ գործադիր իշխանություններում, նաեւ ապահովել ԶԼՄ-ների հետ ծառայությունները: Նա պետք է նաեւ կազմակերպի Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հանդիպումները Կոնգրեսի անդամների եւ գործադիր իշխանության հետ:

Նշենք, որ հունվարին Վրաստանը վարձել է նախկին դեմոկրատ կոնգրեսական Ռիչարդ Հեֆհարթի ընկերությունը, որի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել՝ 440 հազար դոլար արժեքով:

Երկու պայմանագրերն էլ ստորագրել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Էկա Տկեշելաշվիլին: