Հուլիսի 9-11-ը Երեւանում անցկացվում է ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով եւ շտաբային վարժանք:

Այն կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Հուլիսի 10-ին, ժամը 13.30-ին հրավիրում ենք ձեզ Երեւանի “Էրեբունի Պլազա” հյուրանոց (9-րդ հարկ) լուսաբանելու «Ատոմ 2013» շտաբային վարժանքի գործնական փուլը, որին ներկա կլինեն նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Միջոցառման հիմնական նպատակներն են հղկել աղետներին արձագանքող ուժերի հմտությունները եւ կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը:

«Ատոմ 2013» վարժանքի թեման է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը:

Աշխատաժողովին եւ վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի եւ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ: