Երեխայի առողջության վրա ազդում է բեղմնավորման ամիսը, կարծում են ամերիկացի գիտնականները. ամառվա ամիսներին բեղմնավորված երեխաները ավելի առողջ են լինում: Գիտնականները նման եզրակացության են եկել վերլուծելով Նյու Ջերսիի, Նյու Յորքի եւ Փենսիլվանիայի ավելի քան 1,5 մլն երեխաների տվյալներ:

Հետազոտության հեղինակները ցանկացել են պարզել, արդյոք ծնողների վնասակար սովորություններն ազդում են երեխաների առողջության վրա: Սակայն այդ գործոններից եւ ոչ մեկը երեխաների առողջության վրա էական նշանակություն չի թողել: Դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն է դարձվել երեխայի բեղմնավորման ամսի եւ նրա առողջական վիճակի կապին, հաղորդում է «Դելայթ նովոստին»:

Բեղմնավորման համար ամենաանհաջող ամիսը մայիսն է. այդ երեխաներն ավելի հաճախ են գրիպով հիվանդանում եւ ժամանակից շուտ են ծնվում: Առայժմ պարզ չէ, թե ինչի հետ է դա կապվում: Գուցե դրա վրա ազդում են եղանակային պայմանները, քանի որ նրանք ծնվում են հունվար-փետրվար ամիսներին, երբ գրիպն ամենաշատն է տարածված: