Ավստրալիայի Դարվին քաղաքում վարորդը հրաժարվել է տեղափոխել մի երիտասարդի՝ վերջինիս շապիկի «անպարկեշտ պատկերի» համար. շապիկին ներքնազգեստով մոդել է նկարված եղել: Ընդ որում՝ 22-ամյա Դենիել Ուիլիսին բավական կոպիտ կերպով են իջեցրել:
Ուիլիսը պատմել է, որ սկզբում վարորդը հետաքրքրվել է, թե ուղեւորն արդյոք այլ հագուստ չունի իր մոտ: Ուղեւորը մտածել է, որ վարորդը կատակում է, սակայն վարորդը միանգամայն լուրջ էր: Նա հայտարարել է, որ Ուիլիսի շապիկի նկարը չափազանց համարձակ է, գրում է lenta.ru-ն:
Արդյունքում Ուիլիսն ու ընկերուհին ստիպված են եղել իջնել ավտոբուսից եւ ոտքով գնալ: Աղջիկն արդեն վճարել էր, սակայն վարորդը չի վերադարձրել այդպես էլ չօգտագործված տոմսի վճարը:





























