Մոսկվայի կենդանաբանական այգում փլուզվել են աստիճանն ու հարթակը: Տուժել է 11 մարդ, որոնցից ութին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածների շարքում վեց երեխա կա: դեպքը տեղի է ունեցել 15.00-ին:
Կենդանաբանական այգում ժամանցի տեսակ կա, որի ժամանակ այցելուները կերակրում են ընձուղտին: Դրա համար նրանք փայտե աստիճանով բարձրանում են փայտը հարթակին եւ այնտեղից կերակրում ընձուղտին: Հարթակի բարձրությունը 2 մ է: Միաժամանակ կարող են բարձրանալ երեք մարդուց ոչ ավելի: Այսօր վաղ առավոտյան անձրեւի պատճառով ատրակցիոնը փակվել էր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ըստ կենդանաբանական այգու ներկայացուցչի՝ վանդակը հսկող պահակն այդ պահին տեղում չի եղել: Հենց այդ ժամանակ էլ այցելուները եւ երեխաները բարձրացել են հարթակին: Փայտե հարթակը չի դիմացել մարդկանց ծանրությանը եւ կոտրվել է:
Սաստիկ վախեցել է նաեւ Սամսոն անունով ընձուղտը, որն այս տարի դարձել է 20 տարեկան: Ներկայումս բժիշկները զննում են կենդանուն:

























