ԱՄՆ-ն զրկվել է աշխարհի «ամենաճարպոտ երկրի» ոչ պաշտոնական տիտղոսից: ՄԱԿ-ի վերջին հետազոտության տվյալներով՝ ճարապակալումից ամենաշատը տառապում են Մեքսիկայում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Մեքսիկայի բնակիչների 32,8 տոկոսը տառապում է ճարպակալման խնդրով: Ավելորդ քաշ գրանցվել է մեքսիկացիների 70 տոկոսի մոտ: ԱՄՆ-ում բնակչության շրջանում ճարպակալում դիտվում է 3,8 տոկոսի մոտ:

Ինչպես հաղորդում է «Նովիե իզվեստիան», աշխարհի «ամենաճարպոտ երկրների» ցանկում երրորդ հորիզոնականում է Նոր Զելանդիան, որտեղ այդ խնդրի բախվում է մեծահասակների 26,5 տոկոսը:

ՄԱԿ-ի վարկանիշի առաջին տասնյակում են նաեւ Չիլին, Ավստրալիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը եւ Ֆինլանդիան:

Մեքսիկացի փորձագետները վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնելու պատճառները տեսնում է վերջին տարիներին այդ երկրում մեծ տարածում գտած ԱՄՆ-ից բերված ֆաստ-ֆուդում: