Հայտնի է դարձել, թե ով է գլխավորելու Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Երաժշտական թատրոնը Վլադիմիր Ուրինի՝ Մեծ թատրոն հեռանալուց հետո: Թատրոնի տնօրեն է դարձել Ուրինի նախկին տեղակալ, դիրիժոր Արա Կարապետյանը: Այս մասին լրագրողներին պատմել է ինքը Ուրինը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Իկսանովին հեռացրել են պաշտոնից: Նր տեղը զբաղեցրել է Վլադիմիր Ուրինը, ով նախկինում ղեկավարել է Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Երաժշտական թատրոնը:

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ Իկսանովին առաջարկվել է թատերական զարգացման գծով նախարարի խորհրդականի պաշտոնը: