Մեծ Բրիտանիայում Նյուքասլի դատարանը տեղի բնակչին դատապարտել է 2,5 տարի ազատազրկման՝ Facebook սոցկայքում հրապարակած սպառնալիքների համար: Ռիս Էլլիոտը սպառնացել է սպանել ամերիկյան դպրոցի հարյուրավոր սաների:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, դատարանը հաշվի է առել 24-ամյա երիտասարդի խոստովանությունն ու մեղայականը: Սակայն դատավորն ընդգծել է, որ մեղադրյալի գործողությունների հանրային վտանգավորության մակարդակն, այնուամենայնիվ, բարձր է նրան ազատ թողնելու համար, գրում է «Lenta.Ru»-ն:
Հաղորդագրությունները նա սոցկայքում հրապարակել է 2013թ փետրվարին եւ խուճապի են մատնել Ուորրեն շրջանի բնակիչներին: Նա ավելացրել է, որ կսպանի իր հորը եւ կվերցնի նրանց զենքերը:
Երիտասարդ բրիտանացին խոստացել է սպանել 200 ամերիկացի դպրոցականի
Ընդ որում, նա ասել է, որ ցանկացել է ընդամենը կատակել: Հրապարակման հաջորդ օրը, ելնելով անվտանգության նկատառումներից, մոտ 3000 երեխաներ դպրոց չեն գնացել:





























