Կիեւի կենդանաբանական այգու փղիկի մոտ հոգեկան շեղում է հայտնաբերվել: Խորաս մականունով կենդանին հիվանդացել է ստերեոտիպիայով, փիղը շարժում է ոտքերը, գլուխը քսում պատին ու նայում մի կետի: Հիվանդության պատճառն, ըստ ամենայնի, միայնությունն է:

Փղիկը, որին կենդանաբանական այգի են բերել անցած տարի, տառապում է ուշադրության պակասից, եւ նրան կարող է օգնել էգ փղի ներկայությունը: «Նրան կյանքի ընկեր է պետք, իսկ Խորասը մինչ օրս էգ չունի: Ցավոք, եթե ոչինչ չփծովի, փղի վիճակը կարող է բարդանալ»,- ասել է գազանանոցի տնօրենը:

Նման վիճակը հղի է ընդհուպ փղի մահվամբ: Նախորդ տարի նույն պատճառով էգ արջը սատկել էր գազանանոցում: NEWSru.ua-ի փոխանցմամբ, Կիեւի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Օմելչենկոն, ով Խորասին նվիրել էր գազանանոցին, խոստացել է էգ փղիկ բերել, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն: