Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիները կարող էին մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման զոհ դառնալ, ասված է ԵԱՀԿ հուլիսի 9-ին հրապարակված զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ հետաքննության առարկա են դարձել օրգանների ապօրինի փոխպատվաստման 11 դեպքեր: Մասնավորապես, խոսքը Պրիշտինայի 2008թ. բացված Medicus հիվանդանոցի մասին է: Այդ հիվանդանոցում փոխպատվաստման էին ենթարկվել ԱՄՆ-ի, Իսրայելի, Գերմանիայի, Կանադայի եւ Լեհաստանի քաղաքացիներ, օգտագործվել էին 24-ից ոչ պակաս դոնորներ՝ յոթ երկրներից, այդ թվում՝ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գրում է gazeta.ru-ն: Ապրիլին Medicus-ի գործով Պրիշտինայում հինգ մարդու էին դատել:

Նույն ամսին Կոսովոյում օրենքի գերակայության և կարգուկանոնի ապահովման ԵՄ առաքելությունը (EULEX) գործով նոր հետաքննություն էր սկսել: Մայիսի վերջին եվրոպական քննչական շրջանակների աղբյուրները հայտնել էին, որ շուտով ութ կասկածյալների պաշտոնական մեղադրանքներ կառաջադրվեն: