Շոտլանդիայում «Կոկա-Կոլա» գազավորված ըմպելիքը օգնել է ողջ մնալ մեկ ամյա աղջնակի, ով ծանր արատներ ունի: Մոր խոսքով` «Կոկա-Կոլան», որն ավանդաբար ոչ ամենաօգտակար ըմպելիքն է համարվում, փրկում է աղջկա կյանքը:
Էմի-Ռոուզ Տոդդը նախատեսվածից 8 շաբաթ շուտ է ծնվել: Նրա մոտ ախտորոշվել է շնչառական եւ մարսողական համակարգերի պոտենցիալ մահացու արատ. պարզվել է, որ կերակրափողը միանում է ոչ թե ստամոքսին, այլեւ թոքերին, ինչի արդյունքում ամեն անգամ սնունդ օգտագործելը կարող է մահացու սպառնալիք հանդիսանալ նրա համար:
Փոքրիկի մայրը` 28-ամյա Ամանդա Տոդդը, բազմիցս խեղդվող երեխային հիվանդանոց է տեղափոխել: Մի անգամ սնվելիս նա սկսել է հազալ, կորցրել է գիտակցությունը եւ մայրը, գիտակցելով, որ երեխային հիվանդոնց չի հասցնի տեղափոխել, վերցրել է կոլայի շիշն ու խմեցրել երեխային:
Ի զարմանս մոր` աղջիկը դադարել է հազալ: Կինն աչքերին չի հավատացել, անգամ բժշկի կարիք չի եղել: Այժմ Ամանդան պարբերաբար օգտագործում է նոր միջոցը, հաղորդում է Life News-ը:
«Երբ երեխայի կոկորդում սնունդ է հայտնվում, ես նրան մի փոքր «Կոկա-Կոլա» եմ տալիս: Փոքր կումը բավական է լինում նրա շնչուղիներն ազատելու համար: Սնունդը տարրալուծվում է, իսկ գազի պղպջակները սննոդի կտորները հրում են դեպի կերակրափող»,-պատմել է կինը:





























