Եվրախորհրդանանի անդամը քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ՝ հայտարարելով, որ «Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչները չպետք է կանխորոշեն պատմաբանների հետազոտությունների արդյունքները, որոնք ներկայացնելու են 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում կատարված իրադարձությունների իսկությունը։
»Ե՛ ւ ԱՄՆ, ե՛ւ Եվրամիությունը աջակցել են Թուրքիայի եւ Հայատանի քայլերին՝ ստեղծելու պատմաբանների միջկառավարական հանձնաժողով, որը պետք է պարզի 100 տարի առաջ պատերազմական գործողությունների ժամանակ եղած ողբերգական եւ զանգվածային կոտորածների մասին ճշմարտությունը",-նշվում է բրիտանացի լիբերալ գործիչ, Եվրախորհրդարանի անդամ Սարա Լուդֆորդի հայտարարության մեջ։
«Ոչ մի իմաստ չեմ տեսնում, որ կողմնակի մարդիկ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից իրենց քիթը խոթեն այդ գործին եւ կանխորոշեն նուրբ ուսումնասիրության արդյունքները»,-ասել է նա։
Նշելով, որ չարագործություններով եւ հարյուրավոր մարդկանց մահվամբ ուղեկցված տարհանման փաստը կասկած չի առաջացնում, Լուդֆորդը հայտարարել է, որ պետք է ավելի լուրջ ուսումնասիրել որոշակի գործողություններ, 1915 թվականի պատերազմի ողջ համատեքստը եւ թուրք-մահմեդականների փոխադարձ սպանությունների ծավալները։ Հիշեցնելով, որ բաանձեւն ընդունվել է ձայների չնչին առավելությամբ, պատգամավորը հույս է հայտնել, որ իմաստությունը կգերիշխի եւ կոնգրեսականները ականջալուր կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կոչերին՝ բանաձեւը չդնել ներկայացուցիչների պալատի քննարկմանը, գրում է թուրքական թերթը։



























