Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «կայուն խաղաղության հաստատման» աջակցելու մասին։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Էրդողանը նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը «հստակ է»։
«Հուսով ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Մենք գնահատում և աջակցում ենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի վճռականությունը՝ լուծում գտնելու հարցում»,- հայտարարել է թուրք առաջնորդը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։




























