Դաղստանի Կուլինի շրջանում կենդանիների շրջանում համաճարակի օջախ է հայտնաբերվել եւ կա սպառնալիք, որ դա կարող է անցնել մարդկանց: Հանրապետության «Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումներ կիրականացվեն:
Մարդկանց զգայունությունը համաճարակի նկատմամբ շատ բարձր է, ուստի «Ռոսպոտրեբնադզորը» շրջանի ղեկավարի պաշտոնակատարին առաջարկել է սահմանափակումներ մտցնել Խոսրեպ գյուղի տարածքում՝ մինչեւ հատուկ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը:





























