Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետ Թիմ Սպեկտորը գործընկերների հետ բացառիկ թեստ է մշակել, որը կարող է պատմել,  թե մարդը որքան կարող է ապրել  եւ երբ կծերանա: «The Daily Mail»-ը նշում է,  որ գիտնականները մարդու արյան մեջ մետաբոլիտներ են հայտնաբերել, որոնց խտությունը տարեց մարդկանց մոտ ավելի բարձր է, քան երիտասարդների:

Այդ մոլեկուլների միջոցով հնարավոր է ասել, թե ինչ տեղի կունենա օրգանիզմում ծերանալուն զուգահեռ: Մեկ մետաբոլիտը, օրինակ, կախված է թոքերի աշխատանքի, ոսկորների, արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի հետ: Այն նաեւ կապված է ծնվելու ժամանակ մարմնի քաշի հետ: Այդ պարամետրը, ինչպես հայտնի է, ազդում է  առողջության վրա տարեց հասակում, տեղեկացնում է  «MedDaily.ru»-ն:

Ուշագրավ է, որ միաբջիջ երկվորյակներն ունենում են նույնպիսի գեներ: Սակայն նրանց մոտ C-glyTrp մետաբոլիտի ցուցանիշները տարբերվում են, ինչը նշանակում է, որ այդ մետաբոլիտի վրա  ազդում են արտաքին գործոնները, օրինակ, սնունդը: Գիտնականները 6000 երկվորյակի արյան նմուշներ են ստուգել: Ստացվում է, որ  էպիգենետիկ փոփոխություներն ազդում են  մարդու մետաբոլիզմի վրա նրա կյանքի ընթացքում` որոշելով, թե ինչպիսին է լինելու նրա ծերությունը: