Ատամները բուժելու հարցում արված ֆինանսական ներդրումները  ռազմավարական ճիշտ քայլ են: Նման եզրահանգման են եկել Մանչեսթերի համալսարանի մասնագետները, որոնց հետազոտության արդյունքում պարզվել է, որ իդեալական ժպիտը նկատելիորեն բարձրացրել է մարդու կյանքի որակը` ինքնագնահատականի հաշվին, գրում է  «The Telegraph»-ը:

Եթե մարդը մասնակիորեն ատամնային պրոթեզներ է դրել, ապա նա իրեն ինքնավստահ չի զգում եւ դա ավելացնում է սթրեսի մակարդակը: Մինչդեռ  իրենց սեփական ատամներն ունեցող կամ իմպլանտներ տեղադրած մարդիկ իրենց ավելի լավ են զգացել, գրում է «MedDaily.ru»-ն:

Մասնագետներն ուսումնասիրել են ատամների տարբեր որակ ունեցող անձանց լուսանկարներ:  Արդյունքում պարզվել է, որ եթե մարդն ունի հավասար ատամներ, աշխատանք ստանալու նրա շանսերը  45%-ով ավելի են, ընդ որում` անձնական փորձն ու որակավորումը ոչ մի դեր չի ունեցել:  Հավասար ատամները 58%-ով ավելի հաճախ են կապվել հաջողության եւ հարստության հետ: