Ռուսաստանի Մոսկվայի երկրամասում ձերբակալվել են երեք տաջիկներ, որոնք 37 կգ հերոին էին տեղափոխում. դրա արժեքը գնահատվում է 1 մլն դոլար: Հայտնաբերված թմրանյութն ավելի կոնցենտրացված է եղել, քան «մանրածախ» հերոինը:
Ինչպես օրինապահներն են պարզել, բանդայի անդամները պարբերաբար Ռուսաստան են բերել թմրանյութեր, որոնք թաքցրել են ավտոմեքենաների գաղտնապահոցներում:
«Զելենոգրադում «Ստոլիցա» առեւտրի տան մոտ թմրադիլերները ավտոմեքենա են կայանել, հետո հանդիպել մոտակա բակերից մեկում, որտեղ էլ նրանց ձերբակալել են հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները»,-ասվում է թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության տարածած հաղորդագրությունում, որը մեջբերում է «Ինտերֆաքսը»:





























