Ռուսաստանի Սարատովի երկրամասի Պուգաչեւի բնակիչները հավաքվել են հուլիսի 11-ի ուշ երեկոյան ` պահանջելով բաց թողնել ազգայնականներին, որոնց, որոշ տեղեկությունների համաձայն, ձերբակալել են մուտքի մոտ:
Տեղի լրագրողների տեղեկությունների համաձայն, մոտ 20 ազգայնականներ ձերբակալվել են քաղաք մտնելիս` առանց պատճառները բացատրելու, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցերեկը հայտնի է դարձել, որ Տամբովում ձերբակալվել է ազգայնական Նիկոլայ Բոնդարիկը, ով մեկնում էր Պուգաչեւ` բողոքի ակցիաներին մասնակցելու: Նա Տամբովում սպասում է իր դատավարությանը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ոստիկանությունը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Պուգաչեւ են մեկնել կազակներ:
Միեւնույն ժամանակ լրատվամիջոցների հաղորդմամբ, Պուգաչեւի բազմաթիվ բնակիչներ ուրախ են ազգայնական խմբավորումների ակտիվիստների` իրենց քաղաք ժամանելու համար:
Հաղորդվում է, որ Ռուսլան Մարջանովի մահվան գործով ձերբակալվել են եւս երկու չեչեններ: Կան նաեւ երկու վկաներ, ովքեր ականատես են եղել սպանությանը:



























