Սարատովի մարզի Պուգաչեւ քաղաքում սպանության գործով 13 չեչենների են ձերբակալել, որոնք անմիջական մասնակցություն չեն ունեցել գործին:

Ոստիկանները խուզարկել են այն տունը, որտեղ գտնվում է սպանության կասկածյալի ազգական Ալի Հայդայեւը: Նա եւ իր հայրենակիցներից մեկը սկսել էին ոստիկաններին սպառնալ եղաններով:  Հայդայեւը եղանը գցել էր միայն ոտքերին կրակելուց հետո: Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների վրա հարձակման փաստով: 

Այդ տանը ձերբակալված մյուս 12 չեչենները վարչական իրավախախտումներ են կատարել, չունեն գրանցում: Հայդայեւը Չեչնիայից Սարատովի մարզ էր եկել արդեն սպանությունից հետո՝ հարազատներին  աջակցելու համար,  հայտնում է «Ինտերֆաքսը»:

16-ամյա չեչեն Ալի Նազիրովի եւ 20-ամյա դեսանտային Ռուսլան Մարժանովի միջեւ կոնֆլիկտը տեղի էր ունեցել հուլիսի  6-ի գիշերը: Չեչենը դանակահարել էր դեսանտայինին:  Պատանուն շուտով ձերբակալել էին: Հուլիսի 7-ի երեկոյան՝ Մարժանովի հուղարկավորությունից հետո,  քաղաքում խռովություններ էին սկսվել՝ չեչենների արտաքսման պահանջով: