«Accor» ֆրանսիական հյուրանոցների խումբը ծրագրում է մինչեւ 2016թ-ը Ռուսաստանում եւ հետխորհրդային մյուս երկրներում 50 օբյեկտ շահագործել` ներկայիս 18-ի դիմաց, գրում է «Nouvelles d'Arménie»-ին:
«Մենք ձգտում ենք մինչեւ 2016թ. Ռուսաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում 50 հյուրանոց ունենալ, հյուրանոցներ կբացվեն Հայաստանում, Վրաստանում եւ Ղրղզստանում: Աճի ներուժը մեծ է. Ռուսաստանում 140 մլն բնակիչ կա եւ միայն 105 միջազգային հյուրանոց: Ֆրանսիայում ցանցը 3600 միջազգային հյուրանոց է ներկայացնում 65 մլն բնակչության դեպքում»,- ասել է խմբի տնօրեն Յան Կայերը տարածաշրջանում 18-րդ հյուրանոցի բացման կապակցությամբ:
«Accor»-ը ծրագրում է նաեւ մի քանի հյուրանոց բացել Սոչիում, որտեղ կանցկացվեն 2014 թ. ձմեռային Օլիպիական խաղերը:





























