Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Ռոժդեստվենսկայա գյուղում կովկասցուն կասկածում են կազակի բռնաբարության մեջ:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» տվյալով, կազակին բռնաբարել են այն բանի համար, որ հրաժարվել է վճարել գյուղում կովկասցի ընտանիքի սահմանած «տուրքը»:
«Քննության տվյալով՝ այս տարվա հունիսի 15-ի երեկոյան կասկածյալը կազակից պահանջել է մարել պարտքը եւ մերժում ստանալով՝ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ», - ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում:
Ատաման Վասիլի Շատերնիկովը «ԿՊ»-ին պատմել է, որ հունիսի կեսերին հարեւանությամբ բնակվող 27-ամյա կովկասցին բռնաբարել է կազակին, եւ դա առաջին դեպքը չէ: Առայժմ հնարավոր չէ կասկածյալին ձերբակալել, քանի որ նա անսպասելի հիվանդանոց է ընկել՝ սրտի կաթվածով:
Նախօրեին կազակները չարտոնված հանրահավաքի էին ելել՝ ոստիկաններից պահանջելով քննել գործը: Իրենք էլ իրենց հերթին խստացրել են անձնագրերի ստուգումները:
Պարտքը, որի համար կազակին բռնաբարել են, գյուղում տուրք են անվանում՝ սահմանված կովկասցի ընտանիքի կողմից. «Հենց մարդիկ աշխատավարձ են ստանում գալիս ասում են՝ դու մեզ պարտք ես»:





























