Դաղստանի Սեմենդեր ավանում հուլիսի 12-ին իր տան մոտ սպանվել է 47-ամյա փաստաբան Մուհամեդ Գուչուչալիեւը, հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն:
Մարդասպաններին դեռ չեն գտել: Տղամարդը տեղում մահացել է, դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում: Դեպքի վայրից 6 գնդակ եւ երկու փամփուշտ է առգրավվել, գրում է «Նովայա գազետան»:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Մուհամեդ Գուչուչալիեւը ներկայացնում էր «Կովկաս» փաստաբանական գրասենյակը, որը մասնագիտացած էր ապօրինի զինված խմբավորումներին անդամակցելու մեջ կասկածվող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու գծով:
2013թ. մայիսի 30-ին Լենինկետ ավանում ապօրինի զինված խմբավորումներին անդամակցելու կասկածանքով բերման էր ենթարկվել փաստաբանի որդի Սիրաժուտդին Գուչուչալիեւը, որը դաշնային հետախուզման տակ էր եւ Մախաչկալայի դիվերսիոն-ահաբեկչական խմբի առաջնորդն էր համարվում:
Life News-ը պարզել է, որ Մուհամեդ Գուչուչալիեւը «Նովոյե դելո» թերթի տեսաբան Ահմեդնաբի Ահմեդնաբիեւի մտերիմ ընկերն էր, որը սպանվել էր հուլիսի 9-ին Մախաչկալայի արվարձանում:

























