Ինգուշեթիայում պարզվել է երկու զոհված գրոհայինների ինքնությունը: Նախնական տվյալներով` նրանցից մեկը` Միքաիլ Մուսիխանովը հետախուզման մեջ է գտնվել 2011 թ-ից եւ եղել է գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի անձնական թիկնապահը, հաղորդում է «Голос России»-ն:
Հուլիսի 13-ի գիշերը օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ընդհատակյա ավազակախմբի այդ անդամները դիմադրություն են ցույց տվել: Նրանք ոչնչացվել են պատասխան կրակով:

























