Լոս Անջելեսի Էնսինո շրջանի տարրական դպրոցի ղեկավարներն ու երեխաների ծնողները բողոքում են հարեւանությամբ գտնվող նախկին հրշեջ կայանի շենքը Հայկական մշակութային կենտրոնին տրամադրելու դեմ, գրում է «San Jose Mercury News»-ը: Նշվում է, որ դպրոցը վաղուց էր ցանկանում ձեռք բերել այդ շենքը` մարզադահլիճ եւ ճաշարան կառուցելու նպատակով:
Նշենք, որ շենքը Հայկական մշակութային կենտրոնին տրամադրվել էր տարեկան ընդամենը մեկ դոլարով` հիսուն տարով օգտագործելու համար:
Այն պահից, երբ քաղաքը համաձայնել է շենքը տալ հայկական կենտրոնին, Սան Ֆերնանդոյի շատ բնակիչներ միավորվել են գործարքի դեմ, որը ըստ նրանց, կատարվել է թաքուն` առանց համայնքի մասնակցության: Այդ նպատակով արդեն 600 ստորագրություն է հավաքվել:
Համայնքի ճնշումը հանգեցրել է նրան, որ քաղաքը կվերանայի իր որոշումը: Հնարավոր է, առաջարկվի շենքի համատեղ օգտագործում դպրոցի եւ կենտրոնի կողմից:





























