Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում կապիկը բնակարան է կողոպտել: ներկայումս, բնակարան մտած եւ բջջային հեռախոսը գողացած կապիկին փնտրում է ոստիկանությունը:

Ինչպես հաղորդում է Vesti FM-ը, տասնյակ մարդկանց աչքի առջեւ կապիկը խողովակի օգնությամբ բարձրացել է երկրորդ հարկում գտնվող բնակարան, իսկ մի քանի րոպե անց նույն ճանապարհով վերադարձել է:

Բնակարանի 56-ամյա սեփականատեր կինը, տեսնելով կենդանուն, զարմանքից քար է կտրել: Միայն մի քանի րոպե անց նա հասկացել է, որ արտասովոր չարագործության զոհ է դարձել եւ հայտարարությամբ դիմել է ոստիկանություն: