Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով, այսօր՝ հուլիսի 15-ի առավոտից ժամանակավորապես դադարեցվել է երթեւեկությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գործում է Մեղրի-Շվանիձոր-Կապան շրջանցիկ ավտոճանապարհը:




























