«ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում եւ «ԵրՄՄԳՀԻ»-ում (Մերգելյան ինստիտուտ) ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) կմեկնարկի օգոստոսի 1-ից: Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած որոշման նախագծում՝ ԱՏԳ-ի մեկնարկի թույլտվության մասին: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում:
ԱՏԳ-ի կազմակերպիչ է հանդիսանում «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը:
ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու իրավունք կստանան արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները:
ԱՏԳ գործունեության ժամկետը 10 տարի է:





























