Բանգլադեշի դատարանը հուլիսի 15-ին 90 տարվա ազատազրկման է դատապարտել իսլամական «Ջամահաթ-է-Իսլամի» կուսակցության նախկին առաջնորդ Ղուլամ Ազամին՝ 1971թ. պատերազմի ընթացքում գործած ռազմական հանցագործությունների համար:
90-Ազամը «Ջամահաթ-է-Իսլամի» կուսակցության առաջնորդն է եղել 1969 -2000թթ.: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հինգ կետով, որոնց թվում է զանգվածային սպանությունների կազմակերպումը: Ազամի կողմնակիցները իրենց հոգեւոր առաջնորդի նկատմամբ դատն անվանում են «քաղաքական», հայտնում է polit.ru-ն` վկայակոչելով AFP-ը:
Ազամի դատը հրահրել էր բողոքի մի ամբողջ ալիք, որը վերաճել էր ոստիկանության հետ բախումների: «Ջամահաթ-է-Իսլամի» կուսակցության ակտիվիստները համազգային գործադուլի կոչ են արել` ի նշան իսլամիստների առաջնորդի հետապնդման դեմ բողոքի:





























