Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փխրուն հրադադարի ռեժիմը լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Այս մասին ադրբեջանական կայքի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Ըստ Կասպշիկի` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը միշտ էլ վտանգում են հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
«Թեեւ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին եւ սահմանն անցնելու մեկ փորձին, ընդհանուր առմամբ ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է», - ասել է Կասպշիկը:
ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի եւ տուժածների վիճակագրական տվյալներում անկում է նկատվում:




























