Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ապրիլին կմեկնի Վաշինգտոն եւ այնտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ, հայտնում է Վրաստան Online-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրները։

Սահակաշվիլին ԱՄՆ չի այցելել Բարաք Օբամայի նախագահ դառնալուց ի վեր։

Բացի այդ, նախագահը հանդիպումներ կունենան նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Podesta Group լոբբիստական ընկերության ջանքերով։ Դրա համար վրացական իշխանություններն այդ ընկերությանը 300 հազար դոլար են վճարել։

PG պարտավորվում է Վրաստանին լոբբիստական ծառայություններ մատուցել, այդ թվում՝ կազմակերպել վրացական ղեկավարության եւ ամերիկացի կոնգրեսականների եւ չինովնիկների հանդիպումներ։ Պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, սակայն հնարավորություն կա այն երկարաձգել եւս կես տարով, գրում է «Կոմերսանտ» թերթը։