«Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Նաիրիտի» շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն ըստ էության դադարեցվել են անորոշ ժամանակով, եւ կարող են վերսկսվել ամենաշուտը աշնան երկրորդ կեսին, եթե, իհարկե, վերսկսվեն:
«Նշենք, որ «Նաիրիտի» շուրջ բանակցությունները գնում են արդեն մոտ մեկ տարի: ՀՀ կառավարությունն այն ուզում է փոխանցել պոտենցիալ ներդրողին՝ ձեռնարկության ունեցած պարտքերով հանդերձ, սակայն տվյալ դեպքում «Ռոսնեֆտը» ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի: Եվ ահա այս հարցի շուրջ է, որ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























