Բելառուսի ԱԳՆ-ի ներկայացուցիչը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին բելառուսական ծննդյան վկայական է հանձնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Պերեսը ծնվել է 1923թ. օգոստոսի 2-ին Մինսկի մարզի Վիշնեւո գյուղում:
ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հանձնելով մրցանակը, հայտարարել է, որ Իսրայելի նախագահին մշտապես սիրով սպասում են փոքր հայրենիքում:
Բելառուսի ԱԳՆ-ից հայտնել են, որ ծննդյան վկայական շնորհելը Բելառուսում նշանավոր հայրենակցի գալիք 90-ամյակին նվիրված միջոցառումների մի հատվածն էր:
Մայիսի 29-ին Վիշնեւոյում Պերեսի դուստր Ցվիի Վալդենի մասնակցությամբ այն տան պատին, որտեղ ծնվել էր Իսրայելի նախագահը, հանդիսավորությամբ բացվել էր հուշատախտակը, բացվել էր նաեւ լուսանկարների ցուցահանդես՝ «Շիմոն Պերես. Վիշնեւոյի Վիլենսկի փողոցից Երուսաղեմի Նախագահական փողոց տանող ուղին» անվանմամբ:




























