Անհայտ անձինք Հնդկաստանի հյուսիս-արեւելքում հյուրանոցից առեւանգել եւ բռնաբարել են 4 աշակերտուհիների, երեքշաբթի օրը հաղորդել է հնդկական NDTV հնդկական հեռուստաալիքը:
Ոստիկանության տեղեկություններով՝ կիրակի օրը երեկոյան չարագործները դպրոցի տնօրենին փակել են հյուրանոցի իր համարում: Դրանից հետո նրանք առեւանգել են 4 աշակերտուհիների, որոնց տարիքը 12-14 տարեկան է: Աշակերտուհիների հետ կապված միջադեպից հետո հիվանդանոց են հասցրել:
Չարագործների թիվն ընդհանուր առմամբ 10-15 է եղել: Ոստիկանությունում ենթադրում են, որ հանցագործության հետեւում կարող են կանգնած լինել մոտա գյուղերի բնակիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երեք երիտասարդներ փախուստի են դիմել, հենց որ ոստիկանությունը գյուղ է մտել: Մեր աշխատակիցները շարունակում են նրանց որոնել»,-հաղորդել է իրավապահներից մեկը:
Նախորդ տարվա դեկտեմբերին մեծ արձագանք էր ստացել ավտոբուսում ուսանողուհու խմբակային բռնաբարությունը: Դրանից հետո հնդկական մայրաքաղաքում բողոքի զանգվածային ակցիաներ են իրականցվել, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Հետագայում հնդկական լրատվամիջոցները հաղորդել են այդ երկրում կանանց վրա պարբերաբար իրականացվող հարձակումների մասին:



























