Հունաստանում սկսվում է 24-ժամյա համազգային գործադուլ:
Հունաստանի խոշորագույն արհմիությունը մեկ օրյա համազգային գործադուլ է իրականացնում: Բողոքի ակցիան կապված է 1.5 տարվա ընթացքում պետական հատվածում կառավարության՝ 15 հազար աշխատատեղ կրճատելու ծրագրերի հետ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նման միջոցներ նախատեսող օրինագծերի փաթեթը երկրի խորհրդարանը կդիտարկի արդեն այս շաբաթ: Գործադուլի պատճառով կես օրով կդադարեցվի ավիահաղորդակցումը, կփակվի մետրոյի այն ճյուղը, որը Աթենքի օդանավակայանը կապում է քաղաքին: Որոշ ժամանակ չեն գործի նաեւ Հիվանդանոցները, բանկերը, ետական եւ մունիցիպալ ծառայությունները:




























