Պակիստանի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա օգոստոսի 6-ին, հայտնել են այդ երկրի ԿԸՀ-ից:

Գործող նախագահ Ասիֆ Զարդարիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նախագահը չի առաջադրվի, նա իր լիազորությունները կկատարի մինչեւ սեպտեմբերի 8-ը, ինչից հետո պաշտոնը կզիջի հաղթողին:

Թեկնածուները առաջադրվելու համար համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն հուլիսի 24-ից ոչ ուշ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պակիստանի Սահմանադրությամբ՝ նախագահն ընտրվում է ընտրողների կոլեգիայի կողմից, որում ընդգրկված են խորհրդարանի երկու պալատների՝ Ազգային ժողովի եւ Սենատի պատգամավորներ, նաեւ՝ Պակիստանի բոլոր չորս նահանգների օրենսդիր ժողովների ներկայացուցիչներ: Նախագահն ընտրվում է հնգամյա ժամկետով եւ Գերագույն դատարանի հավանության դեպքում նա կարող է ցրել խորհրդարանը, վարչապետին ազատել աշխատանքից եւ երեք տեսակի զորքերի հրամանատարներին նշանակել: