Գերմանիայի իշխանությունները հայտնում են երկրից քաղաքական ապաստան խնդրող փախստականների հոսքի կտրուկ աճի մասին: Միայն այս տարվա առաջին կեսին միգրացիոն ծառայությունները 43 հազար հայց են ստացել, ինչն 90 տոկոսով ավելի է 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքական ապաստան խնդրողների մեծ մասը Չեչնիայի բնակիչներ են: Հաջորդում են սիրիացիներն ու աֆղանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ փորձագետների՝ դիմումների կտրուկ աճը կապված է Գերմանիայի դատական իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ քաղաքական փախստականներին կտրամադրվեն նույն սոցիակական արտոնությունները, որոնք տրվում են երկրի քաղաքացիներին:



























