Ռուսաստանյան «Ռադելլի» ընկերությունը գործարք է կնքել, որի համաձայն Ուզբեկստանի՝ 33կմ ձգվող առաջին բեռնատար ճոպանուղու համար ճոպաններ է մատակարարելու, հաղորդում է 12uz.comտեղեկատվական պորտալը:
ԱՊՀ-ում ամենաերկար բեռնատար ճոպանուղին նախատեսված է Ուզբեկստանի Քաշքանդարինյան երկրամասի Դեկհանբադսկի գործարանի կալիումային պարարտանյութերը տեղափոխելու համար: Ռուսական ընկերության տվյալներով՝ 430 տոննա ծավալով ճոպանների առաջին խմբաքանակը կարտադրվի եւ սպառողին կուղարկվի ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:





























