Թայլանդի հյուսիսարեւելյան Սակոնաքհոն նահանգում ոստիկանները շներով բեռնված բեռնատար են կանգնեցրել: Մաքսանենգները կենդանիներին մտադրվել էին տանել Վիետնամ, որտեղ վերջիններս ռեստորանային նրբահամ խորտիկներ էին դառնալու:

Մեքենայի բեռնաթափքում, որը վանդակապատ էր, ոստիկանները հաշվել են 70  շների: Դրանցից շատերը տեղափոխման անհարմարությունների պատճառով լուրջ վնասվածքներ ունեին:  ՃՈ վարչությունից հայտնել են, որ բոլոր շներն ուղարկվել են տեղական շնաբուծարաններ եւ հանձնվել մասնագետների խնամքին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թայլանդից Վիետնամ մաքսանենգ ճանապարհով շների տեղափոխումը վերջերս լայն տարածում է ստացել բարձր եկամտաբերության շնորհիվ: Թայլանդում մեկ շան արժեքը մոտ 10 դոլար է, այն դեպքում, երբ վիետնամական ռեստորանները պատրաստ են տասնապատիկը վճարել: