Հնդկական օվկիանոսում գտնվող ավստրալիական Սուրբ Ծննդյան կղզու մոտ նավի խորտակման հետեւանքով 4 փախստականներ զոհվել են, 114-ին հաջողվել է փրկել: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի մաքսային եւ սահմանապահ վերահսկողության բյուրոն:

Երկու ռազմանավեր փախստականներին տեղափոխող նավն ուղեկցել են մինչեւ Սուրբ Ծննդյան կղզի, սակայն ճանապարհին այն խորտակվել է: Չի հաղորդվում թե, որտեղից էր ծով դուրս եկել փախստականներով նավը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

Սուրբ Ծննդյան կղզին գտնվում է Ինդոնեզիայից 500 կմ եւ Ավստրալիայից 1500 կմ հեռավորության վրա: Ըստ լրատվամիջոցների՝ այս տարվա հունվարի 1-ից ավելի քան 13 հազար փախստականներ են նավերով հասել Ավստրալիա: