Այն պահին, երբ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է վիճել ներգաղթի բարեփոխումների շուրջ, «Riot Games» խաղերի արտադրողը  հայտարարել է ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի  ծառայությունում հաջող լոբբինգի մասին` մրցույթին մասնակցող  գեյմերներին որոշակի տեսակի վիզաներ տրամադրելու առումով, որը սովորաբար տրվում է պրոֆեսիոնալ մարզիկներին, գրում է  ամերիկյան «Time» ամսագիրը:

«Լիգա լեգենդ. 3-րդ շրջան»  հանրահայտ համակարգչային խաղերի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Լոս Անջելեսում  սեպտեմբերի սկզբին եւ կավատվի հոկտեմբերին: Ինչպես հաղորդում է «Riot Games»-ը, տվյալ որոշման ընդունումից հետո մրցույթի երկու մասնակիցներ արդեն ստացել են վզաներ: Նրանք են կանադացի Դենի Լեն եւ Հայաստանի քաղաքացի Էդվարդ Աբգարյանը, ով ԱՄՆ է մեկնել Ռուսաստանից` միանալու «Curse» թիմին: