Բելֆասթում արդեն հինգերորդ գիշերն է՝ խռովությունները չեն դադարում: Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանական չորս մեքենա են հրկիզել: Բախումների մասնակիցները ոստիկանների վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել: Խուլիգանները նաեւ ֆրանսիացի լուսանկարչի վրա են հարձակվել՝ խլելով լուսանկարչական սարքը: Խռովարարները մի քանի ավտոմեքենա են առեւանգել:
Լոյալիստների բողոքները սկսվել են հուլիսի 12-ին, պատճառը ոստիկանության՝ Նարնջագույն օրդենի բողոքական եղբայրության ամենամյա երթի անցկացումը խոչընդոտելու փորձն է եղել: Երթը պետք է անցներ Բելֆասթի այն թաղամասով, որը լոյալիստների համայնքը զատում է ազգայնականներից:
Բելֆասթում սրերով բողոքականները աղյուսով հարվածել են պատգամավորի գլխին
Բախումներից ավելի քան 30 ոստիկաններ են տուժել, նաեւ՝ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Նայջել Դոդսը: Ավելի քան 30 մարդ կալանավորվել է, փողոցներում մոտ հազար ոստիկաններ են շրջում, գրում է Vesti.ru-ն:
BBC-ի տվյալով՝ բողոքների ամբողջ ընթացքում մոտ 70 ոստիկան է տուժել, 60 մարդ՝ ձերբակալվել:



























