Ճապոնական Նագոյայում գտնվող բարի սեփականատիրուհին խոշորագույն հանացավոր խմբավորման՝ յակուձա սինդիկատի, «Յամագուտի-գումիի» պարագլուխ Քենիթի Սինոդայից պահանջել է վերադարձնել վերջինիս ենթակաների կողմից իրենից բռնագանձված փողերը:
Կինը Սինոդայից 17 մլն իեն է պահանջում (170 հազար դոլար)՝ որպես փոխհատուցում, ինչպես նաեւ այն գումարը, որը վճարել է հանցախմբի անդամներին:
1998-2010թթ. կինն ամեն ամիս «Յամագուտի-գումիի» տեղական ստորաբաժանման ներկայացուցչին 30-100 հազար իեն է վճարել: Երբ 2008-ին ցանկացել է հրաժարվել վճարելուց, սպառնացել են նրա բարն այրել:
Սա նման տիպի հայց ներկայացնելու առաջին դեպքն է: 2008թ. օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի դատի տալ խմբավորումների առաջնորդներին՝ դրանց շարքային անդամների գործողությունների համար, հստակեցնում է lenta.ru-ն:
«Յամագուտի-գումին» մոտ 27700 անդամ ունի: Թեեւ պաշտոնապես յակուձայի գործունեությունն արգելված չէ, խմբավորման անդամները ապօրինի գործունեություն են ծավալում՝ բռնագանձումներ, կավատություն, թմրանյութերի առեւտուր, մեքենայություններ ֆոնդային շուկաներում եւ այլն:



























