Աֆղանստանում գերմանական զորակազմի հրամանատարությունը դեռեւս 2 տարի առաջ տեղեկացված էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության PRISM գերգաղտնի ծրագրի գոյության մասին: Այս մասին հաղորդում է գերմանական Bild տաբլոիդը:
Bild-ի տվյալներով՝ PRISM-ի հասանելիությունը լիովին կարգավորվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը տեղեկություններ էր տարածել հատուկ ծառայությունների PRISM գերգաղտնի ծրագրի մասին: Այն թույլ է տալիս գաղտնալսել էլեկտրոնային կոմունիկացիան: գերմանական Spiegel պարբերականի տվյալներով՝ ամեն ամիս ծրագրի միջոցով գաղտնալսվում են մոտ 500 մլն գերմանացիների կոնտակտներ:
ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ գաղտնալսման մասին իմացել է միայն լրատվամիջոցների հաղորդագրություններից:




























