Մոտ 40 դիմակավոր անձինք Լոս Անջելեսի Հոլիվուդյան բուլվարում հարձակվել են զբոսաշրջիկների վրա՝ գողանալով բջջային հեռախոսներ ու պայուսակներ: Ոստիկանությունը 14 մարդու է կալանավորել, հանցախմբի մնացած անդամներին որոնում են:
Զբոսաշրջիկներից ոչ մեկը վիրավոր չէ: Իրավապահները բացառել են այն, որ գիշերային թալանը կապ ունի Ջորջ Ցիմերմանի գործով դատարանի կայացրած վճռի դեմ բողոքի դրսեւորումների հետ, հայտնում է «Ռոսբալտը»:
Հուլիսի 14-ին ատենակալների դատարանն արդարացրել էր սեւամորթ դեռահաս Թրեյվոն Մարթինի սպանության մեջ մեղադրվողին: Գործը լայն արձագանք էր ստացել, փողոց էին ելել հազարավոր մարդիկ, որոնք կարծում են, որ սպանությունը ռասայական հողի վրա է կատարվել:



























