Աֆղանստանում հուլիսի 17-ին սպանվել է երկրի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռանգին Դադֆարա Սպանտայի եղբայրը:
«Վալի Ջան Սպանտան սպանվել է երկու զինված մոտոցիկլավարների կողմից տեղի ժամանակով առավոտյան 9:30-ի սահմաններում Կարուհ շրջանում»,-հաղորդել է նահանգի ոստիկանապետ Ռահմաթուլլահ Սաֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուա»-ին:
Նրա խոսքով՝ Սպանտան Կարուհում զբաղեցրել է շրջանային դատախազի պաշտոնը: Պաշտոնյայի սպանությունից հետո հանցագործները հեռացել են: Սպանության համար պատասխանատվությունն առայժմ ոչ-ոք իր վրա չի վերցրել:



























