Հնդկական դպրոցում անվճար ճաշից հետո թունավորված երեխաների թիվը հասել է 22-ի: Ավելի վաղ հայտնի էր 20 զոհերի մասին:
Մասրակհ գյուղի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի ընտանիքները կստանան 3370 դոլար փոխհատուցում: Մինչ այդ հնդկական քաղաքների փողոցներ են դուրս գալիս այն ծնողները, որոնք դժգոհ են դպրոցականների սննդից, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Հնդկաստանում դպրոցական ճաշից թունավորվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի http://news.am/arm/news/162818.html
Անվճար ճաշը երկրի 29 նահանգների պետական դպրոցներում տրվում է անապահով ընտանիքների դպրոցականներին: Հաճախ այդ սնունդը պատրաստվում է սանիտարական նորմերի խախտումների պարագայում: Բիհարը Հնդկաստանի ամենաաղքատ եւ խիտ բնակեցված նահանգներից մեկն է:
Ինչպես հաղորդում է «Ուզնայ վսյոն», տեղի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ երեխաների մահվան պատճառ կարող են հանդիսանալ միջատներին թունավորող միջոցները: Տեղի բնակիչների խոսքով՝ երեխաներն առաջին անգամ չէ, որ թունավորվում են անվճար ճաշից:



























