Մոտ 20 իրավապաշտպան կազմակերպություններ Սան-Ֆրանցիսկոյի դատարան ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության դեմ կոլեկտիվ հայց են ներկայացրել: Հայցի տեքստը տեղադրվել է EFF-ի կայքում:
Հայցվորները պահանջում են դադարեցնել ինտերնետ օգտագործողների գործունեության ու հեռախոսազանգերի գաղտնալսման լայնածավալ ծրագիրը: Նրանց կարծիքով, հատուկ ծառայությունների գործողությունները հակասում են ամերիկյան Սահմանադրության առաջին փոփոխությանը, որն ապահովում է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքը:
Հայցվորների փաստաբանները կարծում են, որ հատուկ ծառայությունների մոտ քաղաքացիների հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների առկայությունը թույլ է տալիս հեշտությամբ պարզել, թե ինչ հասարակական շարժման կամ կազմակերպության են նրանք պատկանում: Հայցում նշվում է, որ մարդիկ, մանալով, որ իրենց հետեւում են, պակաս հաճույքով հասարակական կյանքով կզբաղվեն, ինչը խախտում է նրանց իրավունքները, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Հայցվորների թվում են Human Rights Watch-ը, Greenpeace-ը եւ Free Press-ը:





























