ԱՄՆ էներգետիկայի կարգավորման դաշնային հանձնաժողովը պարտավորեցրել է բրիտանական Barclays ֆինանսական կոնգլոմերատին վճարել ավելի քան 450 մլն դոլար տուգանք՝ Քալիֆոնիա նահանգում էլեկտրաէներգիայի գինը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Խոսքը 2006-2008թթ մասին է:

Բացի այդ, բրիտանական բանկը իր եկամտից պետք է 34,9 մլն դոլար տրամադրի ֆինանսական ծրագրերին, որոնք միտված են Քալիֆորնիա, Արիզոնա, Օրեգոն եւ Վաշինգթոն նահանգներում ցածր եկամուտ ունեցող սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինն էժանացնելուն:

3 թրեյդերներից ամենամեծ տուգանքը պետք է վճարի Սքոթ Կոնելին՝ 15 մլն դոլար: Մյուս երեք թրեյդերները տուգանվել են յուրաքանչյուրը 1 մլն դոլարի չափով: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Barclays-ը բողոքարկելու իրավունք ունի: Եթե այն մերժվի, ապա Barclays-ը ստիպված կլինի էլ ավելի մեծ գումար վճարել, քան LIBOR-ի հետ կապված միջբանկային մեքենայության պարագայում, որի պատճառով վերջինս տուգանվել էր 290 մլն ֆունտով: